Մթերքներ, որոնք կօգնեն պայքարել մաշկի չորության դեմ
Դիտումներ՝ *
19:15 2022-04-27

Չոր մաշկի դեպքում մարդիկ սովորաբար խոնավացնող քսուքներ, լոսյոններ ու դիմակներ են կիրառում, մինչդեռ մաշկի այս տեսակի խնամքը ենթադրում է ոչ միայն արտաքին միջոցների գործածություն, այլև ներքին ճիշտ խնամք, ինչի մասին քչերն են մտածում։ Չոր մաշկի դեպքում միայն խոնավացնող կոսմետիկ միջոցների գործածությունը բավական չի լինի, քանի որ մաշկի խորնավացումը հարկավոր է իրականացնել նաև սննդակարգի միջոցով, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի ամենաօգտակար տեսակները չոր մաշկ ունեցողների համար։

Յուղոտ ձկնատեսակներ

Սաղմոնը, սկումբրիան, տառեխն ու յուղոտ այլ ձկնատեսակներն օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր են, իսկ այս ճարպաթթուները պահպանում են մաշկի պրկությունը, առաձգականությունն ու խոնավությունը։ Դրանց պակասը հանգեցնում է մաշկի չորության, ուստի սննդակարգում յուղոտ ձկնատեսակներ ներառելը կօգնի խուսափել այս տհաճ խնդրից։ Բացի այդ, այս ձկնատեսակները հարուստ են նաև վիտամին Е-ով, որը մաշկի համար ամենակարևոր հակաօքսիդանտներից մեկն է։

Ավոկադո

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ճարպեր, որոնք օգնում են պահպանել մաշկի առաձգականությունն ու խոնավությունը։ Բացի այդ, ավոկադոն նաև E և C վիտամինների հիանալի աղբյուր է, իսկ այս տարրերն օգնում են պաշտպանել մաշկը թթվայնացման վնասակար ազդեցությունից

Արևածաղկի սերմեր

Այս սերմերը ևս մաշկի համար կարևոր հակաօքսիդանտ հանդիսացող վիտամին E-ի հիանալի աղբյուր են։ Արևածաղկի սերմերի ընդամենը 28 գրամում պարունակվում է այս կարևոր տարրի օրական անհրաժեշտ չափաբաժնի 49%-ը։

Բրոկոլի

Բրոկոլին հարուստ է մի շարք վիտամիններով ու հանքանյութերով, որոնք շատ կարևոր են մաշկի առողջության համար։ Դրանց շարքին են դասվում ցինկը, А և С վիտամինները, ինչպես նաև լյուտեին կարոտինոիդը, որն օգնում է պաշտպանել մաշկը չորության ու վաղաժամ կնճիռների պատճառ հանդիսացող թթվայնացումից։

Լոլիկ

Այս մթերքը վիտամին С-ի լավագույն աղբյուրներից մեկն է, իսկ այն շատ կարևոր է մաշկի առողջության համար։ Բացի այդ, լոլիկը նաև պարունակում է բոլոր հիմնական կարոտինոիդները, այդ թվում՝ լիկոպին, բետա-կարոտին ու լյուտեին, որոնք պաշտպանում են մաշկն արևի վնասակար ազդեցությունից ու կանխում են կնճիռների առաջացումը։

Նյութի աղբյուրը՝ The Health Site