Փողոցային սնունդ պատրաստողի լուսանկարը՝ Food photographer of the year 2022-ի հաղթող
Դիտումներ՝ *
17:33 2022-04-27

Փողոցային սնունդ պատրաստողի լուսանկարը՝ Food photographer of the year 2022-ի հաղթող 25Հեղինակ՝ Ելենա Մարգարյան
Ծխածածկ վառարանի մոտ աշխատող փողոցային սննդի վաճառողի լուսանկարն արժանացել է սննդի լուսանկարչության գլխավոր մրցանակի:

Pink lady-ի Food photographer of the year 2022-ի հաղթող է ճանաչվել Դեբդատա Չակրաբորտին «Քեբաբիանա» վերնագրով նկարի համար, որն արվել է Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիրի Սրինագար քաղաքում:

Լուսանկարն արվել է գիշերը՝ բանուկ փողոցում, երբ վաճառողները վառել են փայտածուխով վառարանները՝ քյաբաբ և փողոցային այլ սնունդ պատրաստելու համար:

«Այսօր աշխարհում, առավել քան երբևէ, մենք զգում ենք հարմարավետության և սիրո կարիք: Այս նկարում մեզ հանգստացնող շատ բան կա. ծխի գեղեցիկ նկարահանված բուռն գրկախառնություն, ոսկե լույս, սնունդը պատրաստողի դեմքի յուրահատուկ արտահայտություն: Շամփուրներից կայծեր են թռչում, և մենք կարողանում ենք պատկերացնել ուտելիքի համեղ բույրն ու համը: Այս կերպարը՝ նուրբ, բայց հզոր, սնուցում է մեր հոգին»,- ասում է մրցանակաբաշխության հիմնադիր և տնօրեն Քերոլայն Քենյոնը։

Մրցույթի մասնակցության հազարավոր հայտեր են ներկայացվել աշխարհի 60 երկրներից, իսկ հաղթողները հայտարարվել են առցանց՝ ուղիղ հեռարձակվող միջոցառման միջոցով: