Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնում է Twitter-ը
Դիտումներ՝ *
17:56 2022-04-26

Այդ մասին լուրերը հաստատվել են։

Իլոն Մասկն իսկապես գնում է Twitter սոցիալական ցանցը, որի ակտիվ օգտատերն է վաղուց։ Գործարքը գնահատվում է 44 միլիարդ դոլար․ մեկ բաժնետոմսի դիմաց՝ 54,2 դոլար: Բոլոր փաստաթղթերը կկարգավորվեն մինչև տարեվերջ։

Մասկը նշել է, որ Twitter-ն ավելի լավը կդարձնի՝ գործածելով դրա ամբողջ ներուժը.

«Խոսքի ազատությունը գործող ժողովրդավարության հիմնաքարն է, իսկ Twitter-ը թվային հրապարակ է, որտեղ քննարկվում են մարդկության ապագայի համար կենսական նշանակություն ունեցող թեմաներ:

Ցանկանում եմ Twitter-ը դարձնել ավելի լավը, քան երբևէ եղել է․ ավելացնել նոր հնարավորություններ, հանրության համար հասանելի ալգորիթմներ ստեղծել, օգտատերերի վստահությունը շահել, սպամ-բոթերից ազատվել և հաստատել յուրաքանչյուր կենդանի մարդու հաշիվ»,- ասել է Իլոն Մասկը։

Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը նույնպես ողջունել է գործարքը՝ նշելով, որ Twitter-ն ունի նպատակ և արդիականություն, որոնք ազդում են աշխարհի վրա, և նրա աշխատանքն այսօր ավելի կարևոր է, քան երբևէ։

Սոցցանցը գնելու համար Իլոն Մասկը տրամադրել է 21 մլրդ դոլար անձնական միջոցներից և 25,5 մլրդ դոլարի վարկ՝ Tesla-ի բաժնետոմսերի գրավադրմամբ։