Գիշերանոց-զգեստ. այս գարնան լավագույն գնումը
Դիտումներ՝ *
17:23 2022-04-26

Գիշերանոց-զգեստ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում։ Մետաքսե զգեստը շատ հեշտ է ոճավորել և ստանալ մի քանի տարբեր կերպարներ։ Օրինակ՝ ծավալուն բաճկոնով կարող եք ստեղծել զուսպ և միևնույն ժամանակ նրբագեղ հանդերձանք գրասենյակի համար, իսկ եթե պլանավորում եք ժամադրություն, ապա զգեստը կարող եք կրել բարձրակրունկ կոշիկներով, զարդերով և կլատչով: Զով եղանակին այն կրելու համար չմոռանաք սվիտերի մասին, անձրևոտ օրերին՝ դասական տրենչ վերարկուի մասին։

Ներկայացնում ենք հետաքրքիր տարբերակներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել գարուն-ամառ սեզոնին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am