Գիտնականները ստեղծել են ալգորիթմ, որը թույլ չի տա սմարթֆոնին գաղտնալսել օգտատիրոջ խոսակցությունները
Դիտումներ՝ *
18:33 2022-04-24

Երբևէ նկատե՞լ եք, որ ինչ-որ  թեմայի շուրջ խոսելուց հետո ձեր սմարթֆոնը սկսում է ձեզ այս կատեգորիայի ապրանքները որպես գովազդ առաջարկել: Կոլումբիայի համալսարանի գիտնականները նոր համակարգ են մշակել նյարդայնացնող գովազդային լրտեսության դեմ պայքարելու համար: Նոր ալգորիթմը ստեղծում է հանգիստ, շշուկի նման հնչյուններ, որոնք օգտատերը կարող է նվագել՝ չլսվելով:

Նման «սպիտակ աղմուկը» քողարկում է մարդու ձայնը էլեկտրոնիկայի համար՝ անհնարին դարձնելով լսողական համակարգերի համար առանձին բառեր ճանաչելը, բայց առանց խոսակցությանը խանգարելու: Ձեր խոսակցությունների գաղտնիությունը պաշտպանելու համար ձայները կարող են հեռարձակվել գրեթե ցանկացած սարքից, ներառյալ՝ համակարգիչներից և սմարթֆոններից:

Կառլ Վոնդրիկը՝ համակարգչային գիտության ասիստենտ և հետազոտության հեղինակներից մեկը, ասում է, որ ամենադժվարն այն է, որ այդ ամենը բավական արագ աշխատի: Նա պնդում է, որ ալգորիթմը խանգարում է բառերի ճիշտ ճանաչմանը 80% դեպքերում։ Ավելին, այս արդյունքը ձեռք է բերվում առանց լրացուցիչ տվյալների, ինչպիսիք են խոսափողի գտնվելու վայրը կամ ճանաչման համար օգտագործվող ծրագրաշարը, ինչը մեծապես կհեշտացնի առաջադրանքը:

Թեև տեսականորեն վաղուց հայտնի էր, որ արհեստական ինտելեկտը կարող է օգնել հակազդել խոսքի ավտոմատ ճանաչման համակարգերին, դրանց ճիշտ կազմաձևումը չափազանց դժվար է եղել: Խնդիրն այն է, որ ձայնը քողարկելու համար ժամանակի յուրաքանչյուր պահի տարբեր հնչյուններ են պահանջվում: Զրույցի ընթացքում անընդհատ փոխվում են ասված խոսքերն ու ձայնի տեմպը։ Դրա պատճառով գրեթե անհնար է, որ մեքենան հետ չմնա մարդուց:

Լուծումը, պարզվեց, որ կանխագուշակող ալգորիթմ է՝ այն կանխատեսում է, թե ինչ և ինչպես կասի մարդը հետո, և ստեղծում աղմուկ, որը զերծ է պահում գաղտնալսումից։ Առայժմ մեթոդն աշխատում է անգլերեն լեզվի բառապաշարի մեծ մասի համար, ապագայում նախատեսվում է ալգորիթմը կիրառել այլ լեզուներով, իսկ ապագայում ամբողջովին անտեսանելի դարձնել նման քողարկված շշուկը։

Սիրարփի Աղաբաբյան

168.am