Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ հավկիթ եք ուտում
Դիտումներ՝ *
12:03 2022-08-29

Հավկիթը սպիտակուցի գերազանց աղբյուր է, որը, ի տարբերություն մսի, շատ ավելի արագ և հեշտ է մարսվում օրգանիզմում և, բացի այդ, լիցքավորում է էներգիայով ամբողջ օրը: Ահա թե ինչու մեզնից շատերը նախաճաշին գերադասում են եփած ձու կամ ձվածեղ՝ վարսակի և բուտերբրոդի փոխարեն:

Իսկ հիմա պարզենք, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մենք ձու ենք ուտում և քանի հատ ձու կարելի է ուտել մեկ օրում:

Ձվի օգուտներն ու վնասները

Օգուտները

1. Ձվի օգտագործումը բարելավում է անոթների աշխատանքը:

2. Ձուն պարունակում է ֆոլաթթու, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

3. Ձվի մեջ պարունակվում է խոլին, որը պատասխանատու է հիշողության համար:

Վնասները

1. Գոյություն ունի խոլեստերինի մակարդակի բարձրացման ռիսկ դիաբետով հիվանդ մարդկանց համար:

2. Որոշ դեպքերում ձվի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:

3. Ձուն պարունակում է ավիդին, նյութ, որը պեզոքացնում է վիտամին B7-ը:

Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե հաճախ ձու ուտեք

Օրական մեկ, երկու ձվից վնաս չի կարող լինել, այ իսկ եթե ուտեք երկուսից ավելի, ապա այն կարող է հանգեցնել խոլեստերինի մակարդակի բարձրացմանը: Մեծ քանակությունը կարող է առաջացնել նաև այրոց:

Քանի ձու կարելի է ուտել մեկ օրում

Օրական կարելի է ուտել մեկ-երկու ձու, և ավելի լավ է դա անել առավոտյան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am