13 փաստ ամերիկացու մասին, ով նվաճեց Եվրոպան
Դիտումներ՝ *
11:25 2022-08-26

1. Էդրիան Բրոուդին ծնվել է 1973թ. ապրիլի 14-ին, Նյու Յորքի ամենամարգինալ շրջաններից մեկում՝ Քուինսում:

2. Ծնողների՝ ֆոտոլրագրողուհի Սիլվիա Պլաչիի և պատմության ուսուցիչ Էլիոթի աջակցությամբ Բրոուդին 12 տարեկանում սկսեց ելույթ ունենալ մանկական երեկույթներում՝ որպես աճպարար:

Նրա ծրագիրը կոչվում էր «Զարմանալի Էդրիանը»: 2014 թվականին դերասանը ճակատագրի բերումով խաղաց աշխարհի ամենահայտնի աճպարարի՝ Գարի Գուդինիի դերը:

3. Մեծ տխուր աչքերի ֆիրմային հայացքի պատճառով շատ կինոքննադատներ դերասանին համեմատում են Ալ Պաչինոյի հետ:

4. «Դաշնակահարը» ֆիլմում կատարած երաժշտի կուլտային դերի շնորհիվ Բրոուդին դարձավ առաջին ամերիկացին, ով արժանացավ ֆրանսիական «Սեզարի»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում:

5. Վլադիսլավ Շպիլմանի («Դաշնակահարը») դերի համար Էդրիանը նիհարեց 12 կգ. 2 շաբաթների ընթացքում նա սնունդ էր ընդունում օրական մեկ անգամ:

6. «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմի նկարահանումների ժամանակ կոտրեցին Բրոուդիի քիթը, բայց դերասանը հրաժարվեց վիրահատությունից: Ըստ Էդրիանի խոսքերի՝ շնորհիվ կոտրված քթի՝ նա ավելի հետաքրքիր արտաքին ունի:

7. Ըստ Սթիվեն Նայթի («Սրած հովհարներ») խոսքերի՝ մաֆիոզ կլանի պարագլխի՝ Լուկա Չանգրետայի դերը նա գրել է հենց Բրոուդիի համար:

8. 2012 թվականից դերասանը հարաբերությունների մեջ է գտնվում ռուս մոդել Լարա Լիետոյի հետ: Զույգը դա ամեն կերպ թաքցնում է ԶԼՄ-ներից:

9. Արեգակնային համակարգի աստերոիդներից մեկը կրում է դերասանի անունը:

10. Ըստ Կիրա Նայթլիի խոսքերի, ում հետ Բրոուդին խաղացել է «Բաճկոն» ֆիլմում, Էդրիանն այնքան լուրջ է վերաբերվում դերասանի մասնագիտությանը, որ նրա էներգետիկան տարածվում է ամբողջ նկարահանման հրապարակի վրա:

11. Դերասանն ընկերական հարաբերությունների մեջ է եղել հայտնի ռեփեր Թուքաք Շաքուրի հետ: Նրանք նույնիսկ միասին նկարահանվել են «Փամփուշտը» ֆիլմում:

12. Էդրիան Բրոուդին ունի Չիլո անունով չիխուախուա ցեղատեսակի շուն:

13. Ըստ Բրոուդիի խոսքերի, նա ընտրում է դերեր, որոնք մարտահրավեր են նետում և տանում են դեպի մարդկային էության խորքերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am